Արա Մարտիրոսյանը մենահամեգով հանդես եկավ հայ հանդիսատեսի համար: Երկու տասնյակից ավել կատարումներ, ինչպես սեփական երգացանկից, այնպես էլ քավր տարբերակներ՝ կենդանի նվագակցությամբ:
Հայ հանդիսատեսի հետ հանդիպումը միշտ է սպասված՝ նշեց կատարողն ու համերգի ողջ ընթացքում՝ կատարումների դադարների ժամանակ, Արան չխնայեց «շնորհակալություն» բառը:
Չնայած կատարողի երգացանկում գերակշռում են ռոմանտիկ սիրային կատարումներն, ամեն դեպքում, նա առանձնացրեց մի երգ՝ նվիրելով այն մարդկանց, որոնք իր հետ են՝ բեմին: Խոսքն ընկերությանը նվիրված՝ «Ընկերներիս» երգն է: Արան անկեղծացավ՝ ընկերների հետ հանդիպումներին ամենից հաճախ հնչող կատարումն է, ապա ծիծաղելով ավելացրեց՝ երևի նրանից է, որ ընկերության մասին իր իմացած միակ երգն է:
Tert.am Life-ը հետևել է համերգին և ֆոտոշարքով ներկայացնում է հիշարժան դրվագներն ու հյուրերին:
Ավելի մանրամասն՝ life.tert.am