«Այս ամենի մասին Ալենը պետք է պատմի ոչ միայն հանրությանը, այլև քննիչի». Դանիել Իոաննիսյան
Advertisement 1000 x 90

«Այս ամենի մասին Ալենը պետք է պատմի ոչ միայն հանրությանը, այլև քննիչի». Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանի հրապարակումը.

«Ալեն Սիմոնյանը ոչ թե հերքել, այլ, ըստ էության, հաստատել է FIP.am-ի հետաքննությունը։

1. Ալենը հաստատել է, որ պաշտոնը ստանձնելու դրությամբ գույքի և եկամուտների հայտարարագրում գրել է ոչ այն մեքենան, որն ունեցել է պաշտոնը ստանձնելիս, այլ ավելի թանկ մեքենա, որը ձեռք է բերել պաշտոնը ունենալու որոք։ Սա, արդեն, հանցագործություն է, որը, ենթադրաբար, արվել է, որ մարդիկ չիմանան, որ թանկանոց մեքենան Ալենը ձեռք է բերել պաշտոնավարման ժամանակ ու չհարցնեն, թե որտեղի՞ց։

2. Ալենը պնդում է, որ մեքենաների գնի տարբերությունը վարկով է վճարել, բայց այդ ընթացքում իր վարկերը չեն ավելացել։

3. Հետաքննությունում ասվում է, որ Ալենի հնարավոր ապօրինի հարստացման չափը մոտ 7 միլիոն դրամ է։ Ալենը դա նվազեցնում է մինչև մոտ 10 հազար դոլար, որ, երևի, գումարը պակաս լինի ապօրինի հարստացման քրեական շեմից (5 միլիոն դրամ)։ Հենց այս պատճառով է Ալենը շարունակում գաղտնի պահել հին մեքենայի վաճառքի արժեքը։

Ալենի գրառումը ևս մեկ անգամ վկայում է, որ ինքը չի կարողանում բացատրի, թե որտեղի՞ց իրեն Mitsubishi-ի ու Range Rover-ի գնի տարբերությունը և հիմնավորի այդ եկամուտի օրինականությունը (հետաքննությունում հիմնավորվել է, որ խնայողություններից չի)։

Այս ամենի մասին Ալենը պետք է պատմի ոչ միայն հանրությանը, այլև քննիչին։ Բայց հանրությանը պատմելիս թող մանիպուլյացիաների չդիմի՝ չարաշահելով ապօրինի հարստացման մասին հանրության իրավական գիտելիքների բացակայությունը»։



Նման նյութեր