Շատ եմ սիրում էս օրերի նյուզֆիդը։ Երեխեքին պոլերով քարշ տվող, «տերդ թաղեմ, առաջ ընկի» ասող, երեխուն անձնական բոլոր խնդիրներում որպես վահան օգտագործող ու իրենով բոլորին մանիպուլացնող որոշ մամաներ ու «հլը մորքուրին քֆուր տուր, տեսա՞ք ինչ լավ ա քրֆում, տոշնի ես եմ, բըհըհը» ասող, երեխու նախասիրություններից բացարձակ անտեղյակ, հետը գոնե մի անգամ այգում չզբոսնած պապաները խոսում են նրա մասին, որ երեխաները երջանկություն են և որ նրանց գալով իրենց կյանքն իմաստավորվել է։
Ձեզնից փրկեք էդ երեխեքին, ձեզնից։ Հետո ամբողջ կյանքում ձեր սխալներով առաջացրած վախերից ու կոմպլեքսներից են փորձելու ազատվել։ Ի վերջո, եթե պատրաստ չեք երեխա ունենալու՝ մի ունեցեք։ Իրենք պարտադիր դետալ չեն ընտանիքում, պիտի սիրո ու բացարձակ գիտակից որոշման արդյունք լինեն։ Ու չեն եկել ձեր կյանք, որ պատասխան տան ձեր թուլության, չստացված երազանքների, կոտրված կյանքի, սխալ ընտրած կողակցի ու մնացածի համար։ Դուք չեք հավատա, բայց երեխաները մարդիկ են, անհատականություն, և բացարձակ ձեզ չեն պատկանում։
Շնորհավոր, երեխաներ, երբ մեծանաք ու սա կարդաք, փորձեք ներել ծնողներին ձեր տրավմաների համար։
Սյունե Սևադայի ֆեյսբուքյան էջից: