Սա կարևոր փաստ է. հրապարակվել են 1939-ի օգոստոսի 23-ին ստորագրված Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի բնագրերը, ինչպես նաև նրան կից գաղտնի արձանագրությունը, ըստ որի գալիք պատերազմում հստակ նշվում էին Գերմանիայի և Սովետմիության ազդեցության ոլորտները Արևելյան Եվրոպայում:
Դրանով փաստացի հիմք դրվեց 2-րդ աշխարհամարտին. Գերմանիան սեպտեմբերի 1-ին, իսկ 2 շաբաթ անց նաև Սովետմիությունը հարձակվեցին, օկուպացրին և մասնատեցին Լեհաստանը:
Այս ամենը շատ նման էր ռուս-թուրքական համագործակցությանը 1920-21 թթ.-ին, որի հետևանքով նույն դավադրությունը կատարվել էր Հայաստանի նկատմամբ: Հարց է առաջանում. իսկ ե՞րբ կհրապարակվեն ռուս-թուրքական այդ գործարքի գաղտնի արձանագրությունները:
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից: