Հովհաննես Ավետիսյան. «Այս պարագայում կարգին նախագահը հրաժարական կտար»
Advertisement 1000 x 90

Հովհաննես Ավետիսյան. «Այս պարագայում կարգին նախագահը հրաժարական կտար»

Սա կոչվում է «battle of wits», այսինքն մտքի կռիվ: Ենթադրվում է, որ պետք է հաղթի խելացին, տվյալ դեպքում նա, ով կգուշակի թե, որ բաժակի մեջ է թույնը:

Բայց արի ու տես, կա մի վիճակ, որ կոչվում է տեղեկատվական ասիմետրիա, այսինքն առկա է մի կենսական տեղեկատվություն, որին մյուս կողմը չի տիրապետում: Այս ֆիլմում, այդ տեղեկատվությունը նա էր, որ կողմերից մեկը թույնի նկատմամբ տարիների ընթացքում ձեռք էր բերել դիմադրողականություն և հետևաբար երկու բաժակի մեջ էլ թույն էր լցրել և դիմացինի խելացի լինելը նրան արդեն կանխորոշված մահից չէր փրկելու: Չեր փրկելու, քանի որ մտել էր մի խաղի մեջ, ենթադրելով, որ կանոններով է խաղալու, սակայն դիմացինը այլ պլաններ ուներ:

Հիմա սա համադրեք վարչապետ ու նախագահ հակադրության հետ: Խաղը ազնիվ կլիներ, եթե Նիկոլը չիմանար հակառակորդի վերաբերյալ մի տեղեկատվություն, որ մենք մնացյալ բոլորս չգիտենք: Կարծում եմ պարզ է, թե խոսքը ինչի մասին է: Սա դասական տեղեկատվական ասիմետրիայի վիճակն է:

Այս պարագայում կարգին նախագահը հրաժարական կտար, դե քանի որ թույնով գավաթը արդեն ըմբոշխնել է: Նրա «մահը» և դրանով հանդերձ հրաժարական չտալը գալիս է ևս մեկ անգամ ի ցույց դնելու, որ մեր սահմանդրությունը խեղկատակություն է և իշխանության տարանջատումն ու հակակշիռները վերացված են: Սրա վնասները և բացասական հետևանքները մենք բոլորս ենք կրելու:



Նման նյութեր