Երևանի մետրոյում «նոր կայարան» է բացվել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Երևանի մետրոյում «նոր կայարան» է բացվել. armeniasputnik.am

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում բացվեց «Հաջորդ կայարանը՝ Մանկություն» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը։

Լուսանկարները «պատմեցին», թե ինչպես են երեխաները կառավարում մետրոպոլիտենի աշխատանքները՝ լինելով գանձապահ, շարժասանդուղքի հերթապահ, մեքենավար, կարգավար և այլն։

Տոնական տրամադրությունն ամբողջացրեց մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչող մանկական երաժշտությունը:

Երևանի մետրոպոլիտենի ամբողջ անձնակազմը երեխաներին մաղթեց խաղաղ, անհոգ և երջանիկ մանկություն, բարօրություն և արժանապատիվ ապագա։

Մուտքը ժպիտով է և ժետոնով։

armeniasputnik.am