
ՀՀ ԱԻՆ «911» ծառայությանը հունիսի 1-ին, ժամը 15:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի մոտ բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: