Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն իր էջում գրում է.
«Կարծում եմ դժվար գտնվի մեկը, ով չի համաձայնվի, որ երեխաների համար լավ ապագայի գրավականը կրթության և առողջապահության գերազանց համակարգեր ստեղծելն է:
Իսկ հիմա փաստացի նայեք թե մեր պետությունը ինչքանով է կարևորում կրթությունն ու գիտությունը:
Սա ծախսերի մասով, նայեք գծապատկերները: Այս երկու ոլորտների ծախսերը ընդհանուր ծախսերի մեջ և նաև ՀՆԱ համեմատ շարունակում են նվազել:
Որակի մասին անդրադարձ կատարելը դժվար գործ է, դե կարգին հետազոտություններ չկան: Բայց իմ սուբյեկտիվ գնահատմամբ, երբ համամեատում եմ ԱՄՆ և Եվրոպայի զարգացած երկրների կրթական ու առողջապահական ծառայությունների հետ, մենք տխուր վիճակում ենք:
հ.գ.
թե բա թափ ենք հավաքում, թե բա ՏԱՑ»: