
Քրդագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի ԱԳՆ-ին: Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի հայտարարությունը գնահատել է էմոցիոնալ , և ուղիղ տեսքտով սահմանային իրավիճակը կապել Հայաստանում ներքաղաքական կյանքի հետ:
Ադրբեջան անունով պետությունը չի կարողանում մարսել հայաստանյան ներքաղաքական կուրսի որոշ փոփխություններ և այս անգամ արդեն հեռուն գնացող հայտարարություն է կատարել:
Ոչ դիվանագիտական և կոշտ հայտարարությունը փաստում է նրա մասին, որ Ադրբեջանը չի կարող լինել հուսալի բանակցյաին կողմ, և ոչ մի բանավոր պայմանվորվածություն կյանքի չի կոչվի»: