
«Բանանցը» երկկողմանի համաձայնությամբ խզել է Նաթանիել Ասամոայի և Իլյա Դամաշկանի հետ պայմանագրերը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նաթանիել Ասամոան «Բանանցի» կազմում մասնակցել է 17 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ, Իլյա Դամաշկանը մասնակցել է 11 հանդիպման և կատարել 6 գոլային փոխանցում:
Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և հաջողություն է մաղթել հետագա կարիերայում: