«Լուրջ ահազանգ եմ ստացել». Արթուր Սաքունց
Advertisement 1000 x 90

«Լուրջ ահազանգ եմ ստացել». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գործատուն ստրկատեր չի. լուրջ ահազանգ եմ ստացել Վանաձորի նախկին Շահումյանի անվան կարի ֆաբրիկայում աշխատողների աշխատանքային իրավունքների խայտառակ խախտումների մասին:

Ցիտում եմ.

… Շահումյան կարի ֆաբրիկայից են բողոքում, ասում են՝ մի բան արեք, առանց ազատ օրերի ու մինչև ուշ աշխատում են: Ոչ մեկն էլ պայմանագիր չունի, դրա համար չգիտեն՝ ինչ անեն, բացի սենց խաբար հասցնելը. չեն թողնում նստեն, մարդիկ ուշաթափվում ընկնում են գետնին: Սա բացարձակ ստրկացված վիճակի մասին է խոսում:

Առավել ցավալին այն է, որ մարդիկ չեն էլ համարձակվում բողոքել, բարձրաձայնել ու աշխատանքը կորցնելու վախից ստիպված լռում են, հաշտվում են այդ նվաստացուցիչ վերաբերմունքի հետ: Կասկածում եմ, թե բարձր աշխատավարձ են ստանում, կամ արտաժամյա վարձատրվում են:

Չկա՞ աշխատանքի տեսչությունը, չկա՞ ստուգող որևէ պետական մարմին… Նման պայմաններում կենսական միջոցները հայթայթողը չի կարող լինել ազատ ու արժանապատիվ քաղաքացի: Մարդիկ, մի վախեցեք, բոլորով դուրս եկեք նման անմարդկային պայմանների դեմ, գործատուն ստրկատեր չի»:



Նման նյութեր