
Լրագրող Ոսկան Սարգսյանը սոցկայքի իր էջում գրել է.
«Տուրիզմը Տավուշի մարզի զարգացման գերակա ուղղություներից է։ Զբոսաշրջության զարգացման համար մարզում լավ նախադրյալներ կան՝ անաղարտ, հարուստ բնություն, պատմամշակութային նշանավոր հուշարձաններ և այլն։ Սակայն միջպետական ավտոճանապարհի եզրին գտնվող, թալանվելուց, ջարդվելուց հետո փակված զուգարաններով դժվար է տուրիզմ զարգացնել։ Եվրոպայից կամ ԱՄՆ-ից զբոսաշրջիկը սովոր չէ իր բնական կարիքները ճանապարհաեզրի անտառում հոգալ։ Զբոսաշրջության զարգացման մեծ ծրագրեր կազմելուն զուգահեռ հարկ է զուգարանների հարցը լուծել»։