«Հասկանո՞ւմ եք չէ՝ ուր է գնում պրոցեսը». Արման Աբովյան
Advertisement 1000 x 90

«Հասկանո՞ւմ եք չէ՝ ուր է գնում պրոցեսը». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մինսկի խմբի համանախագահների կողմից արվեց մի քայլ, որը կրում է իր մեջ շատ վտանգավոր հետևանքների հեռանկար։ Խոսքը Մինսկի խմբի համանախագահների այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ հանդիպումն է։ Ակնհայտ է, որ ադրբեջանցիները փորձում են ամեն կերպ նսեմացնել Արցախի Հանրապետության ապագա լիարժեք ներգրավվածություննը բանակցային պրոցեսի մեջ։ Ակնհայտ է, որ եթե հանկարծ ադրբեջանցիներին հաջողվի «ճխտել» բանակցային ֆորմատի մեջ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը», ապա դա իսպառ կվերացնի Արցախի Հանրապետության իշխանությունների իրավական առավելությունները և կդարձնի արցախցիներին ընդամենը «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչ»: Հասկանո՞ւմ եք չէ՝ ուր է գնում պրոցեսը»։



Նման նյութեր