Երևան քաղաքի Բագրևանդի 5 հասցեում մի քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել: «Տղամարդը շուրջ 40 տարեկան է։ Փրկարարները փորձում են ճշտել` նրա մոտ հոգեկան խնդիրներ կա՞ն, թե՞ ոչ։ Տեղում աշխատում է հատուկ մասնագիտական խումբը, որը փորձում է տղամարդուն դուրս բերել աֆեկտի վիճակից»,– ասաց Զարգարյանը։
ԱԻՆ–ն ինքնահրկիզման փորձի մասին ահազանգը ստացել է այսօր` հունիսի 3-ին, ժամը 11:50-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դեպքի վայրում իրականացնում են հերթապահություն: ԱԻՆ–ը խոստանում է ավելի ուշ մանրամասներ հայտնել։