«Սա ամենաթողություն է. ինչ-որ մեկն ուզում է, որ Սորոսը դադարեցնի իր գործունեությունը Հայաստանում»
Advertisement 1000 x 90

«Սա ամենաթողություն է. ինչ-որ մեկն ուզում է, որ Սորոսը դադարեցնի իր գործունեությունը Հայաստանում»

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գրառումը ֆեյսբուքյան էջում. «Չեմ հասկանում ինչքան պետք է շարունակվի Սորոսի գրասենյակի վրա գրոհը: Սա ամենաթողություն է. ինչ որ մեկն ուզում է, որ Սորոսը դադարեցնի իր գործունեությունը Հայաստանում և ինչ: Խայտառակ վիճակ է, գրեթե ամեն օր բարձրախոսներով գրոհ է կազմակերպվում Սորոսի դեմ:

Արդյոք սա է պահանջում հանրային շահը: Ինչքան կարող է սա շարունակվել, անպատկառ և վիրավորական արտահայտություններով ողողված այսպես կոչված ակցիան: Իրավունք ունեն այդպես վարկաբեկել այնտեղ աշխատող մարդկանց: Ովքեր են հակասորոսականները, որոնց հակաքարոզչությունն ընթանում է իրեն պատկերացումներին համարժեք լկտի պատմություններով: Այս ամենը տեղի է ունենում եկեղեցո և բնակելի շենքերի հարևանությամբ: Ով է լռեցնելու սրանց»:



Նման նյութեր