Լեզուդ շատ երկար ա. Ադեկվադները՝ լրագրողին. hraparak.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Լեզուդ շատ երկար ա. Ադեկվադները՝ լրագրողին. hraparak.am

Ադեկավադ նախաձեռնության ակտիվիստները այս պահին շարունակում են իրենց բողոքի ակցիան Բաց հասարակություններ Հայաստան հիմնադրամի առաջ: Նախաձեռնության ցուցարարները սկսեցին իրենց բջջայիններով ու տեսախցիկներով լուսանկարել լրագրողներին:

24News լրատվականի լրագրող Դիանա Դավթյանը խնդրեց ջնջել իր լուսանկարը, քանի որ ինքը ակցիայի մասնակից չէ, և տվյալ պահին իր մասնագիտական գործունեությունն է ծավալում, սակայն արժանացավ կոշտ հակազդեցության՝ նրան մեղադրեցին պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ կապի մեջ, ապա սկսեցին որոնել 1-in.am-ի լրագրողի: Այնուհետև սկսեցին վիրավորել ու մեղադրել երկար լեզու ունենալու մեջ:

hraparak.am