11 խորհուրդ Facebook էջը 2019-ին զարգացնելու համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

11 խորհուրդ Facebook էջը 2019-ին զարգացնելու համար

Նաև կան արված հետազոտություններ, ըստ որոնց Facebook-ի գրառումների օրգանական տեսանելիության տոկոսը տարիների ընթացքում ընկնում է։

Facebook-յան էջերը զարգացնելը օրեցոր ավելի ու ավելի է դժվարանում։ Եվ եթե հաշվի առնենք այն փաստը, որ Facebook-ը պարբերաբար փոփոխությունների է ենթարկում իր ալգորիթմը, ապա SMM մասնագետները լուրջ փոփոխությունների պետք է ենթարկեն իրենց ընդհանուր մարտավարությունը հաջողության հասնելու համար։

Ինչպե՞ս դիմակայել այս ամենի դեմ և ճիշտ քայլեր կատարել։

Այսօր մենք կխոսենք 11 հնարքների մասին, որոնք կօգնեն ձեզ ձեր Facebook-յան էջը առաջխաղացնել, նոր հետևորդներ ներգրավվել և արդեն առկա հետևորդներին ակտիվ պահել։

1.Ստեղծեք 110%-անոց որակյալ և օգտակար քոնթենթ: 

Որակյալ քոնթենթի մասին մեր պատկերացումները կարող են տարբեր լինել։

Եվ ուրեմն, եկեք հասկանանք թե ինչպե՞ս կարելի է ստեղծել իրական-որակյալ քոնթենթ։

-Նախ հարկավոր է իմանալ, թե ում համար է ստեղծվում տվյալ քոնթենթը և ստեղծել target audience կոչվածը, որի մեջ հստակ կնշենք մեր թիրախային լսարանի մասին տարբեր տվյալներ (տարիք, հետաքրքրություն, գտնվելու վայր, մասնագիտություն և այլն): Այս մասին ինֆորմացիա հստակ կարող ենք ստանալ Facebook-ի Insights բաժնում։

-Մրցակիցների ստեղծած և տարածած քոնթենթը ուսումնասիրելը օգտակար է նամանավանդ այն դեպքում, երբ դուք նոր եք սկսում ծավալել գործունեություն Facebook-ում և շատ հավանական է, որ չունենաք քոնթենթի շատ գաղափարներ։

Ձեր մրցակիցների էջերը կարող եք ավելացնել Facebook-ի Pages to watchբաժնում և շաբաթական մեկ-երկու անգամ ստուգել Ձեր մրցակիցների տարածած քոնթենթը։

Ամբողջությամբ՝ romarketing.am



Նման նյութեր