«Շատ լուրջ հետևություններ է պետք անել այս իրավիճակը հաղթահարելու համար». Նորայր Նորիկյան
Advertisement 1000 x 90

«Շատ լուրջ հետևություններ է պետք անել այս իրավիճակը հաղթահարելու համար». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տղե՛րք, չգիտեմ, թե Դուք կոռուպցիայի դեմ պայքար ասելով ի՞նչ եք հասկանում, կա՛մ ինչպե՞ս եք պայքարում, կամ օրը մի քանի ժամ տարբեր հարթակներից ի՞նչ եք խոսում օրինականությունից և իրավական պետության կայացման անհրաժեշտությունից, բայց ինձ համար ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության կողմից կայացված որոշումը լակմուսի թուղթ էր՝ վերջնականապես հասկանալու համար Ռուսաստանի դիրքորոշումը մեր երկրում իրականացվող գործընթացների վերաբերյալ: Չգիտեմ, թե ինչպես կկարգավորեք Ռուսաստանի հետ մեր ունեցած հարաբերությունները, որն իսկապես լուրջ խնդիր է, քանի որ ինքս նույնպես վստահ եմ, և վերջին մեկ տարվա մեջ մի քանի անգամ նշել եմ, որ անհրաժեշտ է վերբեռնել հայ-ռուսական հարաբերությունները, բայց մի բան չհարցնել չեմ կարող. Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգում տիրող այս փնթիության համար ո՞վ պետք է պատասխան տա: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մեր երկրում առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող անձինք ոչ միայն կարողանում են խուսափել քննությունից, այլև հայտնվել երկրի սահմաններից դուրս, մի բան էլ վայելել այդ պետությունների բարեհաճությունը: Տղե՛րք, շատ լուրջ հետևություններ է պետք անել այս իրավիճակը հաղթահարելու համար: Կոռուպցիայի դեմ կիսապայքար չի լինում. կա՛մ մինչև վերջ պայքարում ես, կա՛մ կարմիր գիծ ես քաշում անցյալի վրա ու սկսում նոր էջից…»:



Նման նյութեր