Ցույց տուր սոցցանցային էջերդ. ԱՄՆ-ն նոր պահանջներ է ներկայացրել մուտքի արտոնագիր տրամադրելու համար
Advertisement 1000 x 90

Ցույց տուր սոցցանցային էջերդ. ԱՄՆ-ն նոր պահանջներ է ներկայացրել մուտքի արտոնագիր տրամադրելու համար

ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու հայտ ներկայացնողների մեծ մասն ստիպված կլինի ցույց տալ մուտքի արտոնագրեր հաստատողներին իրենց սոցցանցերը: Այս նոր կանոններն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտը, որը փոփոխել է ներգաղթային և ոչ ներգաղթային վիզաների հայտարարությունների ձևաթղթերը:

Hill գործակալության տվյալներով՝ նոր կանոններն ուժի մեջ են մտել մայիսի 31-ից: Նպատակն է՝ ավելի կատարելագործել մուտքի արտոնագրի դիմումատուի անձի մասին տվյալները՝ ապահովելու համար ամերիկաբնակների անվտանգությունը:

Այս նորարարությունը կվերաբերի զբոսաշրջային, ուսանողական և աշխատանքային մուտքի արտոնագրերին: Պետդեպարտամենտը բացառություն է արել միայն դիվանագիտական անձնագրերի ու պաշտոնական պատվիրակությունների համար: Նրանք պատավոր չեն ներկայացնել իրենց սոցցանցերի էջերը:

Նոր օրենքները կվերաբերեն տարեկան շուրջ 14,7 միլիոն մարդու:

Նորմատիվ ակտերում ասվում է, որ դիմումատուներն ստիպված են լինելու տրամադրել իրենց սոցցանցային տվյալները, էլեկտրոնային փոստերի հասցեները, վերջին 5 տարիներին ունեցած հեռախոսահամարները:

Այն դեպքում, երբ դիմումատուն չունի սոցցանցային էջեր, կարող է ձևաթղթում համապատասխան նշում անել, սակայն եթե պարզվի, որ նա ստում է, ապա լուրջ խնդիրներ կունենա մուտքի վիզա ստանալու հարցում:

mamul.am



Նման նյութեր