Հովհաննես Ավետիսյան. «Այս նկարը Բելգիայում եմ արել, հիվանդանոցի մոտի հեծանիվի կայանատեղին է»
Advertisement 1000 x 90

Հովհաննես Ավետիսյան. «Այս նկարը Բելգիայում եմ արել, հիվանդանոցի մոտի հեծանիվի կայանատեղին է»

Երեկ աշխարհում հեծանիվի միջազգային օրն էր, ՄԱԿ-ի կողմից ընդունված, հունիսի 3-ը:

Մենք այս տեմպերով տեղ չենք հասնելու, քաղաքը մեքենաներից բեռնաթափել է պետք, փոխարենը հանրային տրանսպորտ և հածանվային ուղիներ ներդնել:

Առաջին պրիմիտիվ քայլը պարբերաբար կրկնում եմ, բայց դե Երևան քաղաքապետարանը ինչ-որ անհայտ ու անտեսանելի ուժերի ներքո կարծես որոշել է խնդիրը մի անգամից լուծել: Դե զարգացում չենք տեսնում նրանք էլ պնդում են թե զբաղվում են այս հարցով:

Շատ կարճ, առաջին քայլերից մեկը իմ պատկերացմամբ: Զորավար Անդրանիկ կայարանի մոտ 5,000 տեղանոց շենք ավտոկայանատեղի է կառուցվում, հրապարակը շրջանի կենտրոն դիտարկելով շուրջ 2-3 կմ տրամագծով արգելում ու մաքրում եք բոլոր կարմիր գծերը: Կենտրոն գալացողը մտնում է պարկինգ և մետրոյով տեղաշարժվում Անդրանիկ կայարանից: Զուգահեռ կարմիր գծերի փոխարեն հեծանիվների համար նշաններ և գծանշումներ եք անում:

Վստահաբար այս սկիզբը մաս կարող է դառնալ ցանկացած խելամիտ տրամաբանությամբ տրանսպորտային համակարգի: Նաև վստահաբար այս սկզբի համար քաղաքապետարանը փող ունի:

Օգուտները գրեմ:

Ընդամենը մի 5-10 մլն ԱՄՆ դոլար ծախսելով (նույնիսկ ppp է հնարավոր, տո պարտատոմս թողարկեք էս գործի համար ժողովուրդն էլ կմիանա) ավտոկայանատեղի կունենանք, խելամիտ վճարով: Քաղաքապետարանը կշարունակի եկամուտ գեներացնել վերացվող կարմիր գծերի փոխարեն: Մետրոն կսկսի հետզհետե ինքնաբավ դառնալ, հիմա բյուջեից սուբսիդավորվում է:

Կենտրոնը թունավոր գազերից ու արտանետումներից կազատենք: Սա լավ պիլոտային սկիզբ կդառնա, ամբողջ տրանսպորտի համակարգը այս տրամաբանությամբ փոխելու համար:

Մենք ավելի առողջ կդառնանք: Վառելիք քիչ կծախսենք: Քիչ նյարդային կլինենք կենտրոնի անտանելի երթևեկության պատճառով: Էլ որն ասեմ էլ որը, լիքը դրական կողմեր, և ոչ մի բացասական:

Լուրջ, չեմ հասկանում ինչին եք սպասում, երկրորդ անգամ ձեզ ընտրող չի լինելու էս տեմպով շարժվելու դեպքում, ժամանակը ափսոս է, սկսեք գործ անել: Այն բոլորիս դեմ է աշխատում:

հ.գ.

Այս նկարը Բելգիայում եմ արել, հիվանդանոցի մոտի հեծանիվի կայանատեղին է: Այնտեղ հեծանիվով էի տեղաշարժվում:

Որ օրը հեծանիվի ենթակառուցվածքներ ունեցանք ես ինքս մեքենան կհանեմ միայն սուր անհրաժեշտության դեպքում:

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր