Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը կողմ է բանակի համար 1000 դրամ գումար հավաքելու գաղափարին: «Այո, այդ 1000 դրամը պիտի տալ: Երանի չէ՞ր՝ 100 տարի առաջ այդ 1000 դրամները հավաքվեին, որ ժողովուրդը միավորվեր, և Արևմտյան Հայաստանն այսօր Թուրքիայում չլիներ: 1000 դրամը շատ ավելին է, քան 1000 դրամը, որովհետև այդօրինակ դրամահավաքը միավորում է ազգը: Մենք պարտավոր ենք վճարել այդ 1000 դրամները. բոլորս անխտիր: Լավ է, որ նվազագույն աշխատավարձ ունեցողներից ձեռնպահ են մնում՝ փող վերցնել: Բայց բոլորդ էլ սրճարան գնում եք, չէ՞: Սրճարանում մեկ գավաթ սուրճն այսօր արժե 1000 դրամ: Ենթադրենք՝ ամիսը մեկ գավաթ սուրճ պակաս ես խմում»,- այսօրվա ասուլիսին ասաց նա:
Նա չի կարծում, թե կգտնվի մի հայ, որը չի ցանկանա տալ այդ 1000 դրամը, պարզապես վստահության հարցն է այստեղ. «Ժողովուրդն ուզում է գնալ իր տված 1000 դրամի հետևից՝ ո՞ւր գնաց այդ գումարը: Այն մեխանիզմը, որն առաջարկում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, կարծես թե կարող է հսկելի դարձնել այդ գործընթացը: Ցանկացած մեկը կարող է նայել և իմանալ՝ իր տված 1000 դրամն ուր է գնացել»:
Ռազմիկ Մարտիրոսյան
Մանրամասները՝ տեսանյութում: