
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոմանք մամուլի ազատությունը դիտում են որպես ստի ու կեղծիքի տարածման ազատություն: Ամենաաբսուրդը այն է, որ ստի քարոզն սկսել են կատարել antiFake.am կոչվող նոր կայքով, որի կարգախոսն է` «Բացահայտե՛ք կեղծիքը մեր միջոցով»: Բնականաբար, այս մեքենան ևս մեր ընտանիքի հետ որևէ առնչություն չունի և եթե այն օրենքի խախտումով է շահագործվում, հույս ունեմ` ոստիկանությունը կանդրադառնա «02» հաղորդման շրջանակներում: Երկար չգրելու համար պարզապես մեկնաբանությունում կտեղադրեմ կայքի տիրոջ լուսանկարը»: