Երեկ ունեինք այլոց ճակատագրերն ըստ իր քմահաճույքի տնօրինող, անկիրթ, իրեն անպատիժ երևակայող Մանվել Գրիգորյան, այսօր ունենք հիվանդ ու անպաշտպան Մանվել Գրիգորյան
Մանվել Գրիգորյանին սայլակով տեղափոխել են մեկուսարան։ Անբացատրելի է՝ ինչու՞ բոլոր զենք-զինամթերք պահողներից, այլոց ունեցվածքը խլողներից, հարկերի վճարումից խուսափողներից միայն այս մարդուն են կալանավորված պահում։ Այս ընտրողականությունը լավ բանի մասին չի վկայում։ Հեռուստացույցով զենք-զինամթերքի հսկայական թաքստարան ցուցադրեցին, տերն ազատ է։ Մեկ ուրշից զենք-զինամթերքը վերցրեցին ու տուն ուղարկեցին։ Այլոց ունեցվածքը խլելու, յուրացնելու, մարդկանց սնանկության հասցնելու գործերով նախկին երևելիներից ոմանց մեղադրանք է առաջադրվել՝ գործերը տեղապտույտ են տալիս, իսկ կասկածյալները հանգիստ ապրում ու իրենց զոհերին էլ հեգնում են։
Երեկ ունեինք այլոց ճակատագրերն ըստ իր քմահաճույքի տնօրինող, անկիրթ, իրեն անպատիժ երևակայող Մանվել Գրիգորյան, այսօր ունենք հիվանդ ու անպաշտպան Մանվել Գրիգորյան։
Երկրորդն ուշադրության արժանի է, պաշտպանության կարիք ունի։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան էջից: