Ստեփան Դանիելյան. «Ինչու Մին թագավորությունում խոստացված ուղիղ ժողովրդավարությունը տապալվեց» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ստեփան Դանիելյան. «Ինչու Մին թագավորությունում խոստացված ուղիղ ժողովրդավարությունը տապալվեց»

Չինական Մին թագավորությունում հեղաշրջում է տեղի ունենում, թագավորի ամենաժիր գրագիրներից մեկը հավաքում է երիտասարտությանը և ասում, որ հոգնել են հին սերնդից և երկրում սերնդափոխություն է պետք իրականացնել և եկել է իրենց ժամանակը, քանի-որ կյանքը կարճ է, իսկ իրենք ոչնչով չեն զիջում հին սերնդին՝ պետք է նոր թագավորություն կառուցել, որտեղ կապրեն երջանիկ ու հպարտ հպատակները։

Թագավորին գահից գցելուց հետո գրագրին թագավոր են կարգում ու երկրի երիտասարդությունը ցնցության մեջ է հայտնվում՝ եկել է իրենց ժամանակը։

Շատերը հավատում են, որ Մին թագավորությունում նոր ժամանակներ են գալու և ապագա սերունդները կկարդան, թե ինչ մեծ փոփոխություններ են կատարվել երկրում և մյուս թագավորություններում ևս կսկսվի սերնդափոխությունը։

Սակայն 80 տարեկան մի ծերունի, դա տեսնելով, ուսերը թոթվում է և ասում․ «Ես 20 թավարոր եմ տեսել և նրանցից յուրաքանչյուրն ավելի վատն է եղել, քան իր նախորդը»։

Չինաստանում, այն ժամանակ, դեռևս ընդունված էր մեծերից խորհուրդներ հարցնել և նոր սերունը հարցնում է ծերունուն, իսկ ինչպես է դա հնարավոր։

Ծերունին պատմում է, որ այդ 20 տիրակալներից յուրաքանչյուրն, գալով իշխանության նոր թագավորություն էր խոստանում և մարդիկ այդ լսելով ոգևորվում էին, սակայն նրանցից յուրաքանչյուրը, գալով իշխանության, առաջին հերթին նոր ոստիկանապետ ու նոր
զորահրամանատար ու նոր դատավորներ էր նշանակում, որպեսզի ամրապնդի իր իշխանությունը։

Դրանից հետո նրանք սկսում են ավելի քիչ շփվել հպատակների հետ և ավելի շատ ժամանակ անցկացնել նոր թիմի հետ, կազմակերպով խրախճանքներ, որովհետև կյանքը կարճ է և պետք է այնպես ապրել, որ ծեր հասակում հիշելու շատ բան ունենան։

5 տարի հետո, այդ 20 թագավորներից յուրաքանչյուրն, ամեն օր լսելով, թե որքան խելոք ու իմաստուն է ինքը, սկսում է դրան հավատալ և կորցնում է իրականության զգացողությունը, իսկ նոր թիմը, նրան դուրս գալու համար, չի պատմում վատ նորությունները ու նրանցից յուրաքանչյուրը զբաղվում է իր կարողությունները բազմապատկելու ու ազդեցությունը մեծացնելու համար։

Սակայն, ամեն անգամ, թիմը տեսնելով, որ ժողովրդի դժգոհությունը մեծանում է, սկսում է մտածել, թե իրենց ինչ տանձին է պետք ինքնասիրահարված սիրամարգը, հերթական հեղափոխությունն են կազմակերպում և ավելի նոր սերունդ են հավիրում կառավարելու և նրա հետ միասին ժողովուրդի հույսերը թարմացվում են։ Որպես կանոն, այդ թիմը փոխարինվում է նոր թիմով, ինչի մասին հին թիմը չէր մտածել։

Զարմացած նոր սերնդու հարցնում է ծերունուն, իսկ արդյոք այդ 20 թագավորների մեջ չի եղել որևէ մեկը,որն իրոք մտածել է ժողովրդի մասին։

Ծերունին մտազբաղ պատասխանում է, իհարկե, այդպիսիններն էլ են եղել, սակայն նրանց միշտ վատ մարդիկ են շրջապատել և չեն թողել, որ սահմանադրությունը փոխեն ու խոստացված ուղիղ ժողովրդավարության մեխանիզմները ներդնեն, որպեսզի այդ վատ շրջապատի ազդեցությունը չհավասարակշռվի հպատակների ազդեցությամբ։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր