«Անսասան եղբայրություն-2019» նշանաբանով հունիսի 7-11-ը անցկացվելիք թուրք-ադրբեջանական մարտավարական նշանակության զորավարժությունների նպատակը այնքան էլ միանշանակ չի։
Առաջին հայացքից այն ուղղված է Հայաստանի դեմ, սակայն դժվար է պատկերացնել, որ թուրքական զորքերը մոտակա ժամանակաշրջանում կարող են Հայաստանի դեմ օգտագործվել։
Նախ, ռուս-թուրքական տակտիկական մերձեցման ժամանակաշրջանում դա դժվար է պատկերացնել, նաև պետք է հաշվի առնել այն, որ Թուրքիան դեռ ՆԱՏՈ-ի անդամ է, իսկ Հայաստանը՝ ՀԱՊԿ, ինչը կարող է հեռու գնացող հետևանքներ ունենալ։
Այդ դեպքում որն է դրա նպատակը։ Նպատկը կարելի է փորձել հասկանալ Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների, նաև Իրանում՝ ադրբեջանցիների ազգայնական, իսկ Ադրբեջանում՝ կրոնական մոլեռանդների հնարավոր ակտիվացումների կոնտեքստում։
Այդ զորավարժությունները առաջին հերթին պետք է դիտարկել որպես Իրանին ուղղված զգուշացում։
Մյուս կողմից, ծայրահեղ զարգացումների դեպքում, եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ Իրանի կենտրոնական իշխանությունը կորցնի վերահսկողություն երկրի վրա, ապա Թուրքիան, ինչպես Սիրիայի դեպքում, անվտանգության նկատառումներով զորք կմտցնի Իրան, առաջին հերթին հարևան քրդաբնակ տարածքներում, ինչին պետք է իրենք նախապատրաստված լինեն, ․․․ մենք էլ։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից: