
ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չճանաչված երկրների Եվրոպայի առաջնությունն Արցախում անցկացնելը ֆուտբոլի զարգացման և Արցախի միջազգային ինտեգրման մեղմ ասած լավագույն ճանապարհը չէ։
Մասնակիցների մեծ մասը որևէ աղերս չունեն «չճանաչված պետության» հետ և դրանց հիշատակումը միայն այս մրցաշարի շրջանակներում է տեղի ունենում։ Հետևաբար նման խմբում հայտնվելու փոխարեն պետք է փորձ անել ինտեգրվել ավելի լուրջ կառույցների, թեկուզ բարդ և երկար ճանապարհի միջոցով։
Արցախի անկախությունը, հետևաբար ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի անդամ դառնալը, այլընտրանք չունի։ Ի դեպ, ՖԻՖԱ-ի անդամ մի քանի երկրներ չճանաչված պետություններ են և պետք է օրինակ վերցնել դրանցից»։