Սա էլ այսպես՝ Վլադիմիր Զելենսկին խոստացել Է ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ հանրաքվե անցկացնել, «երբ ուկրաինացիները պատրաստ կլինեն»: Իսկ մեզ, Հայաստանի քաղաքացիներիս, ո՞վ հարցրեց, երբ 2013-ին մի գիշերվա մեջ, մեկ անձի կամային որոշմամբ հայտնվեցինք այս ետմ-ական փակուղում: Իսկ ահա Ուկրաինայի նորընտիր նախագահն ասում է, որ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցը հանրաքվեի կդրվի, երբ ուկրաինացիները դրան պատրաստ կլինեն,
«Մենք պետք Է յուրաքանչյուր ուկրաինացու պատմենք, թե ինչ Է ՆԱՏՕ-ն, որ դա այնքան Էլ սարսափելի չԷ: Երբ բոլոր ուկրաինացիները պատրաստ լինեն, մենք պարտադիր այդ հարցը կառաջադրենք հանրաքվեի, եւ Ուկրաինան անպայմանորեն կլինի ՆԱՏՕ-ում»,- ասել Է նա «1+1» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պաշտոնական այցով գտնվելով Բրյուսելում:
Զելենսկին ընդգծել Է, որ ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցությունը Ուկրաինայի ռազմավարական ուղեգիծն Է, որն ամրագրված Է երկրի Սահմանադրությամբ: «Դա մեր ընտրությունն Է եւ մեր ուղեգիծը: Ես միշտ ասել եմ, որ մեր կուրսը Եվրոպային անդամագրվելն Է, դա ամրագրված Է Ուկրաինայի Սահմանադրությամբ: Իսկ կուրսը դեպի ՆԱՏՕ՝ ամենից առաջ Ուկրաինայի անվտանգությունն Է եւ մեր բանակի մակարդակը»,-հավելել Է նա:
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից: