Արտակարգ դեպք Լոռու մարզում. Աքորի գյուղում գայլերը մտել են 2 գյուղացու անասնագոմ և վնասել ու հոշոտել 25-ից ոչխարների. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Լոռու մարզում. Աքորի գյուղում գայլերը մտել են 2 գյուղացու անասնագոմ և վնասել ու հոշոտել 25-ից ոչխարների. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։00-ից մինչև 01։00-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչը լսել է շան հաչոց և դուրս գալով տնից՝ նկատել է, որ ինչ-որ կենդանի փախչում է և ոչինչ չկասկածելով՝ նորից մտել է տուն, իսկ առավոտյան, երբ գնացել է անասնագոմ, տեսել է, որ 35 ոչխարներից 13-ին գայլը կամ գայլերը վնասել են, իսկ մեկին էլ՝ հոշոտել։

Պարզվել է նաև, որ նույն ժամանակահատվածում գայլը կամ գայլերը մտել են հարևանի անասնագոմ և այնտեղ գտնվող 35 ոչխարներից 10-ին հոշոտել է, իսկ 1 ոչխարի էլ՝ ամբողջությամբ կերել։

SHAMSHYAN.com-ի լրագրողի հետ զրույցում տուժածներն ասում էին, որ գայլի պատճառով կրաս վնասը իրենց 1 տարվա եկամուտն էր լինելու։ Ասացին նաև, որ գյուղի անասնաբույժը զննել է վնասված ոչխարներին և հայտնել, որ դրանց միսն այլև պիտանի չէ օգտագործման, հետևաբար, չեն կարող մորթել և վաճառել այն։

«Անգամ գազանանոցում պահվող կենդանիների համար որպես սնունդ այդ միսը չեն ընդունում ոչ պիտանի լնելու պատճառով»,-ասացին գյուղացիները։ Նշեցին նաև, որ դիմել են գյուղապետարան, կատարվածի մասին պատմել, գյուղապետարանից էլ գնացել են անասնագոմերը, լուսանկարներ արել և պատասխանել, որ համապատասխան ակտ կկազմեն և կներկայացնեն մարզպետարանին։ Գյուղացիները հույս հայտնեցին, որ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իրենց անօգնական չի թողնի և հնարավորության սահմաններում սատար կկանգնի գոնե որոշակի չափով։

shamshyan.com