Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հունիսի 5-ին խորհրդարանում 2018 թ. բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ անդրադարձավ իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի գաղտնալսման պատճառներին: Նա նշեց. «Ուղիղ, բաց կապից էինք օգտվում: Խորհուրդ եմ տալիս ռոումինգից օգտվելիս որևէ մեկը ավել-պակաս բան չխոսի հեռախոսով»:







