
Հանքարդյունաբերության և ջրօգտագործման ոլորտների վերաբերյալ մոտ 400 խախտման արձանագրություն ուղարկվել է իրավապահ մարմիններին:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ շրջական միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Ջրօգտագործման ոլորտում խախտումները եղել են 100-ից ավելի, իսկ նախկինում ջրօգտագործման ընդամենը տասնհինգ խախտում էր ներկայացված եղել»,- նշեց նախարարը և հավելեց, որ փորձաքննական համակարգն ամբողջովին փոխվել է: