«Ալիևի ռեժիմն անցել է կոնկրետ գործողությունների մասին քարոզչություն իրականացնելուն». Աշոտ Ասատրյան
Advertisement 1000 x 90

«Ալիևի ռեժիմն անցել է կոնկրետ գործողությունների մասին քարոզչություն իրականացնելուն». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Կարող է այնպիսի պահ ստեղծվել, երբ Ադրբեջանը կկրկնի ապրիլյան մարտերը». ադրբեջանցի պատգամավոր: Սա է ձեր նշած կիրթ մարդու ղեկավարած երկրի պատգամավորների խաղաղության բանաձևը: Ադրբեջանցի պատգամավորներն առիթը բաց չեն թողնում պատերազմական կոչերով հանդես գալու, իսկ ժողովրդին էլ տրամադրում են, որ հենց Ալիևն է այն եզակին, ով կարող է իրենց համար գրավել Արցախը: Մասնավորապես, Ժողովրդավարական լուսավորության կուսակցության փոխնախագահ Էլշան Մուսաևը հայտարարել է, որ Իլհամ Ալիևի բոլոր հետևորդները համոզված են, որ նա Ադրբեջանի պատմության մեջ կմտնի, որպես Ղարաբաղը վերադարձնող առաջնորդ: Օրեր առաջ էլ մեկ այլ պատգամավոր կոչ էր արել ադրբեջանցի դիպուկահարներին առաջնագծում ոչնչացնել Փաշինյանին ու Տոնոյանին, ճիշտ ա ժամեր անց հերքեց այդ հայտարարությունը շատ վատ արդարացումով, բայց միևնույնն է Ալիևի ռեժիմն անցել է կոնկրետ գործողությունների մասին քարոզչություն իրականացնելու գործին: Սրանց նման մարդասպան ահաբեկիչների հետ նորմալ բանակցությունն ընդունվում է որպես թուլություն: Դա է հիմնական պառճառը, որ Հայաստանին մեղադրում են Ադրբեջանի վրա ճնշումներ իրականացնելու մեջ, որի հիման վրա սկսում են իրենց միջազգային քարոզչությունը: Իսկ տեղեկատվական հարթակում մենք նստած ենք հերքումների և արդարացումների վրա՝ հակահարված տալու փոխարեն»:



Նման նյութեր