
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քանի որ «Վեոլիա ջրից» ստանում եմ իրականությունից կտրված և անհեթեթ պատասխաններ, ապա live-ի միջոցով ներկայացնում եմ այն իրավիճակը Մանանդյան փողոցի շենքերից մեկում, որտեղ վերջերս ջրի ճնշման չափում են արել «Վեոլիա ջրի» աշխատակիցները և արձանագրել, որ առկա է նորմայի սահմաններում՝ 1.0 ճնշում։ Հիշեցնեմ, որ օրինակ ջեռուցման համակարգերն աշխատում են նվազագույնը 1,8-2.0 ճնշման պարագայում, սակայն live-ում երևում է, որ օրվա առանձին հատվածներում, առհասարակ, ջուր չկա։
Հ.Գ. Նկարահանումն արված է իմ բնակարանում»։