ՀՀ ոստիկանության ծառայողները Երանի Հանրապետության փողոցից բերման են ենթարկել Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվող անձին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
««Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 3-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության ծառայողները իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների հետ համատեղ Երևան քաղաքի Հանրապետության փողոցից բերման են ենթարկել 53-ամյա Սամվել Գ.-ին, որը 2008թ. դեկտեմբերի 16-ից հետախուզվում էր Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից՝ Լեհաստանի քրեական օրենսգրքի 270 հոդվածի 1-ին մասի, 286 հոդվածի 1-ին մասի, 294 հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով (խարդախությունը, կեղծիքը)»,- նշված է հաղորդագրության մեջ: