
Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանում մոդայիկ են տարատեսակ գրիլ ռեստորանները` հատկապես մսակերների համար: Տեսնում եմ, որ ընկերներս էլ են պարբերաբար նման տեղերում չեքին լինում:
Մսի կիլոն, քարը տրաքի, արժե 4000 դրամ, բայց սննդի օբյեկտները հաստատ սուպերմարկետից չեն գնում ու մեծածախ գներով:
Հիմա ինձ բացատրեք, ո՞նց կարող է 200-250 գր գրիլ արած միսը մոտ 5000 արժենա:
Հետո կասեն սկեցինք, բիզնեսը մեռած ա …
Ի դեպ, այնքան հաճախորդ չունեն, որ քեզ երկու մատուցող է սպասարկում` շնչիդ կանգնած, խոզի մատի վրա դեռ լիքը կրծոտելու միս կա, ափսեդ տանում են, նորը տալիս …)))»: