Էդուարդ Աղաջանյանի հորը դատի են տվել. «Ժողովուրդ»
Advertisement 1000 x 90

Էդուարդ Աղաջանյանի հորը դատի են տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հունիսի 3-ին Երեւան քաղաքի դատարան է դիմել Ալեն Աֆրիկյանը՝ հայց ներկայացնելով ընդդեմ «Զիգզագ» ՍՊԸ-ի: Վերջինս դատարանից պահանջում է, որ ստիպի «Զիգզագ» ՍՊԸ-ին անվավեր ճանաչել աշխատանքից ազատման հրամանն ու իրեն վերականգնել նախկին աշխատանքում` բռնագանձելով նաեւ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի գումարը: Նկատենք, որ «Զիգզագ» ՍՊԸ-ի ղեկավարը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հայրն է` Արթուր Աղաջանյանը:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: