
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում սև շորերով սելֆի է հրապարակել՝ կից մակագրությամբ՝ «Man in black. Always trendy ;)»:
Հիշեցնենք, այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ կան օպերատիվ տեղեկատվություններ, որ որոշ շրջանակներ որոշել են սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և կփորձեն որոշակի լկտի պահվածք դրսևորել:
«Սևազգեստ խմբերին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբչկան կապել և ճանապարհել վառ ծաղիկներով հնարվորինս քաղաքակիրթ օրինական կյանքի»,-հրահանգեց վարչապետը ԱԱԾ տնօրենին: