
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում սպանվել է հայկական ծագում ունեցող Հունաստանի 41-ամյա քաղաքացի: Այս մասին հայտնում է Greek City Times-ը:
Համաձայն տեղեկությունների՝ զոհի սեփական տան ավտոտնակում տեղի ունեցած սպանության մեջ ներգրավված են եղել երկու տղամարդ:
Ներկայում ոստիկանությունը հետաքննում է տեղի ունեցած միջադեպը: