
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արժե իմանալ, թե ինչ արտաքին վտանգի մեջ ենք ներքաշվում: Հայաստանի ազգային անվտանգության լրջագույն մարտահրավեր: Հիբրիդային պատերազմ՝ (hybrid warfare) — թշնամական միջամտության տեսակ, որի ընթացքում հարձակվող կողմը խուսափում է դասական ռազմական ներխուժումից, այլ ճնշում է իր հակառակորդին՝ կիրառելով գաղտնի գործողությունների համակցություն՝ դիվերսիաներ, կիբեր-պատերազմներ, հընթացս աջակցելով և խթանելով հակառակորդի պետության մեջ գործող իր ներդրած ուժերին»: