12:26
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու պաշտպանի միջնորդությունը դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ մասնակի բավարարվեց։
Դատարանն արձանագրեց, որ քննիչի որոշման արդյունքում խախտվել են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները։ Իսկ գույքի վրա դրված կալանքը վերացնելու վերաբերյալ դատարանը որոշում չկայացրեց՝ դա թողնելով բուն գործը քննող դատավորի դատին։
Հիշեցնենք, որ գույքի վրա արգելանքը դրվել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք առաջադրելուց մի քանի օր անց՝ 2018 թվականի հուլիսի 30-ին՝ ՀՔԾ քննիչի որոշմամբ: Ավելի վաղ արգելանք էր դրված նաև Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն, Մարդու իրավունքների պաշտպանի պահանջով հանվել էր:
12:14
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով որոշումը:
2018թ. հուլիսի 30-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ գույքի վրա կալանք է դրվել։ Քոչարյանի պաշտպաններն այս որոշումը բողոքարկել են դատախազին, բողոքը մերժվել է, որից հետո նրանք դիմել են դատարան:
Արգելանք էր դրված նաև Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն, Մարդու իրավուքնների պաշտպանի պահանջով հանվել էր: