ԲԴԽ-ն Վճռաբեկի դատավորներին չի կարողանա պատասխանատվության ենթարկել. քվորում չի լինի. armdaily.am
Advertisement 1000 x 90

ԲԴԽ-ն Վճռաբեկի դատավորներին չի կարողանա պատասխանատվության ենթարկել. քվորում չի լինի. armdaily.am

Հունիսի 14-ին Բարձրագույն դատական խորհուրդը պետք է որոշում կայացներ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի կողմից Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9 դատավորների նկատմամբ ներկայացրած կարգապահական վարույթի մասով։

Հիշեցնենք, որ վարույթները վերաբերում էին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ռ․ Հակոբյանին, Ս․ Միքայելյանին, Ս․ Անտոնյանին, Վ․Ավանեսյանին, Ա․ Բարսեղյանին, Մ․ Դրմեյանին, Գ․ Հակոբյանին, Տ․ Պետրոսյանին, Է․ Սեդրակյանին և Ն․Տավարացյանին։ Երեկ կայացած նիստի ժամանակ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը ինքնաբացարկ է ներկայացրել, քանի որ Վճռաբեկ դատարանում անձնական գործ ունի։

Դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորներին կարգապահական պատասխանտվության ենթարկելու համար անհրաժեշտ է ԲԴԽ անդամների առնվազն 2/3-ի ձայները (առնվազն 7 հոգի), իսկ հունիսի 14-ին գումարվելիք եզրափակիչ նիստին ԲԴԽ-ն կլինի վեցհոգանոց կազմով։

Ավելի վաղ հրաժարական էր ներկայացրել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, այսօր ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գեւորգ Դանիելյանը, այս գործով ինքնաբացարկ է հայտնել Հայկ Հովհաննիսյանը եւ ԲԴԽ-ում կա դատավորներին հասանելիք թափուր մանդատ։ Ստացվում է, որ հունիսի 14-ի նիստում ԲԴԽ-ն ունի ընդամենը 6 անդամ եւ քվորում չլինելու պատճառով չի կարողանա որոշում կայացնել Վճռաբեկ դատարանի 9 դատավորների մասով։

Այսինքն՝ առաջանում է իրավական կազուս, եւ Վճռաբեկի դատավորների հարցով կառույցը կկարողանա որոշում կայացնելԲԴԽ անդամի ընտրություններից հետո նոր անդամներով համալրվելուց հետո։ Իսկ այս պարագայում արդեն պետք է նոր քննություն անցկացվի։

armdaily.am