
Կնոջ անհետանալու մասին օրեր առաջ իրավապահներին էր հայտնել ամուսինը։
Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչներն այսօր գյուղով անցնող ջրատարում կնոջ դի են հայտնաբերել՝ մասամբ քայքայված վիճակում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել են, որ կինը 1948 թվականին ծնված Է. Ա.-ն է։
Հունիսի 3-ին կնոջ անհետացման մասին ոստիկաններին տեղեկացրել էր նրա ամուսինը՝ հայտնելով, որ նա Կոմիտասի պողոտայի այգիներից մեկում զբոսնելուց հետո տուն չի վերադարձել։
Իրավապահները պարզում են կնոջ մահվան հանգամանքները։