Կառավարության կողմից Աշոտ Բլեյանին տրամադրված 117 միլիոն դրամը խուճապ է առաջացրել Նուբարյանի անվան թիվ 181 դպրոցի մանկավարժների ու ծնողների շրջանում: Այսօր վաղ առավոտից դպրոցի բակում հավաքված ծնողները դժգոհում էին, որ Աշոտ Բլեյանը, որի կրթահամալիրը իրենց դպրոցի բակում է, մի նպատակ ունի՝ կրթական պարտեզ, բնակելի արվարձան ծրագրի շրջանակում զավթի իրենց դպրոցի տարրական դասարանների մասնաշենքն ու աշակերտներին:
Նուբարյանի անվան դպրոցի տնօրեն Լիլիթ Արեյանը չցանկացավ դեռ կարծիք հայտնել ու չշտապեց ծնողների մտահոգությունների առնչությամբ մեկնաբանություն տալ, ասաց՝ մի քանի օրից հստակ տեղեկատվություն կստանան, ինքն այդ ժամանակ կխոսի:
Ամբողջությամբ՝ aravot.am