Մի պահ ընտանիքի անդամների ուշադրությունը շեղվել է և…
Քիչ առաջ սարսափելի դեպք է տեղի ունեցել Ավանում:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 2-ամյա աղջիկ:
Երեխան ընկել է նշված շենքի 7-րդ հարկում գտնվող իրենց բնակարանից:
Մի պահ ընտանիքի անդամների ուշադրությունը շեղվել է և պատուհանի մոտ գտնված երեխան ընկել է բակ:
Մեր տեղեկություններով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից էլ փոքրիկին տարել են Սուրբ Աստվածամայր հիվանդանոց:
Այլ մանրամասներ ճշտելու դեպքում հավելյալ կտեղեկացնենք: