«Ինքս ինձ ներքաշեցի հարկային քննարկման մեջ, մի փոքր հույսով, որ լսելի կարող եմ լինել, նույնսիկ գնացի ՀԸ, մի քիչ խոսացի, ինքս ինձ բարկացա … ու հասկացա, որ անիմաստ էր։
Բայց այս մի բանն էլ ասեմ։ Ուրեմն այսօր հազիվ պեղեցի այն հիմնավորումը, որ դրվել է այս փաթեթի տակ։ Միջը լիքը սուտի լիրիկա կա։ Լիրիկան մի կողմ, հարկայինը մի միֆ է գցել, թե պրոգրեսիվն իմաստ չունի, քանի որ սաղ կեղծում են, դրա համար էլ եկենք հրաժարվենք պրոգրեսիվից։ Լրիվ հաշվապահական մտածողություն։ Այ ձեր ցավը տանեմ, դե եթե կապ ոչւնի՝ է պահեք, ի՞նչ է լինում, որ փաստորեն այս ռեֆորմը էքսելի աղյուսակի մեջ մի երկու տող ավելի հաշվելուն է խանգարում։ Թե բա, ստվեր մտնողին ասում եք մի չարչարվիր։
Եկեք ֆորմալ կողմին նայենք՝ ասում են մարդը 2 միլիոնը կեղծ մի հինգ հոգու վրա գրում է, որ պրոգրեսիվի պարագայում քիչ հարկ տա։
Համահարթեցնենք ու …
Ինքը չորս հոգու գործից կհանի և իր ճիշտ աշխատավարձը կգրի։ Ջան եմ ասել, պատկերացնում եմ, թե ֆորմալ գործազրկությունը ինչպես կաճի։ Կարևորը հարկային ու հաշվապահական թղթատարությունը քչացավ։ Բայց սա միֆ է, միֆն էլ կոտրում է կուտակային կենսաթոշակայինը … ինքներդ մտածեք, թե ինչու։ Ու այս դավադրությունը, արդեն սա դավադրություն եմ համարում, պաշտպանում է միայն գործատուի շահերը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Աշոտ Խուրշուդյանը։