«Հարկային համահարթեցման վերաբերյալ…». Սոսի Թաթիկյան
Advertisement 1000 x 90

«Հարկային համահարթեցման վերաբերյալ…». Սոսի Թաթիկյան

Սոսի Թաթիկյանի հրապարակումը.

«Երբ 2016 թ. ընդունվում էր 1000 դրամի օրենքը, ես այդ օրինագծի հեղինակներին մի քանի առաջարկ էի ներկայացնել տեքստում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որոնցից մեկն այն էր, որ սխալ էի համարում բոլորից գանձել նույն 1000 դրամը` անկախ եկամտի չափից: Ինձ բացատրեցին, թե ինչու է դա լավագույն տարբերակը` թե գաղափարախոսական, թե գործընթացի հեշտության ու կառավարելիության տեսանկյունից, որոնք կարելի էր հասկանալ կոնկրետ այդ օրինագծի վերաբերյալ:

Ես տնտեսագետ չեմ, սակայն անցյալ տարի ֆրանսիացի լավագույն դասախոսների մոտ հերթական անգամ վերցրեցի մակրո և միկրոէկոնոմիկայի դասընթացներ, քանի որ Հարվարդում դրանք շատ վաղուց էի անցել ու մոռացել էի, և դրանցից ստացված գիտելիքների հիման վրա համահարթեցումը ինձ թվում է շատ սխալ: Տնտեսագետները թող ինձ ուղղեն, եթե սխալ եմ, սակայն այն ինձ հիշեցնում է ԱՄՆ նախագահներ Բուշի և Տրամպի քաղաքականությունը, որոնց հետևանքով վերջ ի վերջո հարուստների հարկերն են կրճատվում, փոխանակ աղքատներինը կրճատվեն: Իմ տպավորությամբ, նման որոշումները Հայաստանում կայացվում են հիմնականում համապատասխան գերատեսչությունների գործը վարչարարական իմաստով հեշտացնելու համար, սակայն դրանից խորանում է սոցիալական անարդարությունը:

Կրկին անգամ, ես տնտեսագետ չեմ, սակայն վերջիվերջո հանրային կառավարման մասնագետ եմ, ու այդ տեսանկյունից այս զարգացումը Նոր Հայաստանի պայմաններում ինձ ճիշտ չի թվում:

Հ.Գ. Կիրակնօրյա նախաճաշի ընթացքում համեմատում էի Օբամայի ու Տրամպի հարկային քաղաքականությունը, որպեսզի հասկանամ, թե արդյոք ճիշտ է իմ տպավորությունը, որ Հայաստանի ներկայիս կառավարության առաջարկած համահարթեցումը իր հետևանքներով ավելի կնմանվի Տրամպի, քան Օբամայի հարկային քաղաքականությանը: Փաստորեն, ԱՄՆ-ում քաղաքականապես լիբերալ վարչակազմերը տնտեսության մեջ ավելի սոցիալական քաղաքականություն են վարում, իսկ քաղաքականապես ոչ լիբերալ վարչակազմերը` լիբերալ տնտեսական քաղաքականություն: Տնտեսագետներ, ինձ ուղղեք, եթե սխալ եմ»:



Նման նյութեր