«Միայն մի խաղի վրա թքած ունենք». Արմեն Դուլյան
Advertisement 1000 x 90

«Միայն մի խաղի վրա թքած ունենք». Արմեն Դուլյան

Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերաբերմունք՝ Արցախի նկատմամբ… Երևանի Սայաթ-Նովա պողոտայով այն օրը գնում էի՝ ցուցավահանակներին անընդհատ չճանաչված երկրների ֆուտբոլի առաջնությունն էին գովազդում… Այսօր դրա եզրափակիչն էր՝ Արևմտյան Հայաստան – Հարավային Օսիա խաղը… Դիվանին նստած պտտեցնում եմ հայաստանյան բոլոր հեռուստաալիքները՝ ինչ ֆուտբոլ ասես հեռարձակում են՝ անգլիականից ու իսպանականից սկսած մինչև իտալական… Միայն մի խաղի վրա թքած ունենք՝ Ստեփանակերտում ավարտվող չճանաչված պետությունների առաջնության եզրափակիչը բանի տեղ չենք դնում… Կներեք, բա ինչու էինք կազմակերպում…»։



Նման նյութեր