ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Որ տեսնում եմ որոշ ՀՀԿ-ականներ ոնց են հրճվում Աբովյանի քաղաքապետի ընտրությունների արդյունքներով, անկախ ինձնից հիշում եմ էն հայտնի նիստը, երբ ԲՀԿ-ին ինչ ասես ասում էին։ Փաստորեն ճիշտ են ասում՝ շատ մի ատիր, սիրել կա:
Այո, Աբովյանում ՔՊ-ի թեկնածուն պարտվեց, բայց ժողովրդավարությունը իր ամրապնդման ճանապարհին հերթական հաղթանակը տարավ։ Ու սա հենց էնպես չեմ ասում։
Նորմալ է, ոչ մի ողբերգություն չկա։ Բայց դե հետևություններ, ամեն դեպքում, կարվեն էս ամենից հետո»։