Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Տղերք, ճիշտ եք՝ ժողովրդավարությունը հաղթել է, բայց դուք հո պարտվեցիք»
Advertisement 1000 x 90

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Տղերք, ճիշտ եք՝ ժողովրդավարությունը հաղթել է, բայց դուք հո պարտվեցիք»

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքում գրել է.

«Աբովյանի ընտրություններում պարտությունը որպես «ժողովրդավարության հաղթանակ» ներկայացնող իշխանական թիմի ներկայացուցիչները տրամադրությունս կարգին բացեցին։ Մի քանի ամիս առաջ էլ նույն ձև Կապանի պարտությունն էին մատուցում հանրությանը։

Տղերք, ճիշտ եք՝ ժողովրդավարությունը հաղթել է, բայց դուք հո պարտվեցիք։ Ազնիվ խոսք Օստապ Բենդերին եք հիշեցնում։ Էն որ Նյու-Վասյուկիյում շախմատ է խաղում։ Սպիտակներով սևերի դեմ:

Հղումը մեկնաբանություններում դնեմ, վայելեք։ Համ էլ վերջը կտեսնեք ոնց են ավարտվում պարտիաները»։