«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հետաքրքիր զարգացումներ են նաև հետընտրական Աբովյանում:
Մի մասը նկատում են միայն իշխանական թեկնածուի պարտությունը, մի մասը` չկեղծված ընտրություն ունենալու հանգամանքը:
Հետաքրքիրն այն է, որ կարծիքները պարունակում են ճշմարտություն, բայց ամբողջական պատկեր չեն ապահովում:
Այո՛, լավ է, որ ընտրությունը չկեղծվեց, բայց կարող էր չկեղծվել ու իշխող ուժի թեկնածուն նույն թեժ պայքարում չպարտվեր:
Այո՛, իշխող ուժի թեկնածուն պարտվեց, բայց դա չի նշանակում, որ լավ ընտրությունը ձեռքբերում չէ:
Իրականում վատ է, որ ընդամենը ամիսներ առաջ 13000 ձայն ստացած ուժը նույն քաղաքում կորցրել է իր ձայներ 30 տոկոսից ավելին:
Վատ է, որ չի արդարացրել հասարակության սպասումնեը:
Վատ է, որ քարոզարշավը չկարողացավ կառուցել Երևանում և Էջմիածնում ունեցած ձեռքբերումների վրա, այլ շարունակեց ընդդիմադիրի դիրքերից:
Բայց լավ է, որ շարունակեց պահել լավ ձեռքբերումը` չկեղծելով ընտրությունը:
Լավը պետք է պահել, վատի և բացթողումների ուղղությամբ աշխատել»: