Գարեգին Միսկարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է հրապարակումը.
«Սիրելի բարեկամներ, սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, այո, մեր թեկնածուն պարտվեց Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, բայց պիտի ասեմ, սա ևս մեկ քայլ էր դեպի ժողովրդավարություն։ Եվրոպական հեղինակավոր կառույցները բարձր են գնահատել ընտրությունների մակարդակը։ Նրանք ասել են, որ սա ևս մեկ քայլ էր դեպի ավելի ժողովրդավար Հայաստան։
Պիտի ասեմ, որ ի ուրախություն մեզ, Գելափի ցուցանիշներով մենք շուրջ երկու կետով բարելավել ենք մեր դիրքերը աշխարհի ժողովրդավար երկրների ցանկում և հիմա մեր հարևաններից առաջ ենք անցել ևս երկու կետով։ Եվ ուրեմն կեցցե Հայաստանի հանրապետությունը, կեցցե հայ ժողովուրդը, կեցցեն մեր երեխաները որ ապշում են և ապշելու են ավելի ժողովրդավարական երկրում։ Բոլորիդ սիրում եմ, համբուրում եմ, լավ եղեք։ Դուխով…
Նիկոլ Փաշինյան
Վաղվա լայվը»